Բավ է պառակտվել
03-12-2019 22:35

Հայաստանի ոստիկանությունը կոշտ ուժ է կիրառել հայկական արժեքների համար պայքարող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ (ֆոտո, տեսանյութ)

 

Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի 24 մասնակցի, տեղեկացրել է ոստիկանության մամլո ծառայությունը։

ՀՅԴ Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում գերատեսչության ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Ոստիկանները նախ պահանջել են հավաքվածներից ազատել նախարարության մուտքն, ապա բռնի ուժով հեռացրել նրանց։

“Բերման է ենթարկվել 24 մարդ։ Նրանք բոլորը գտնվում են Կենտրոնի բաժանմունքում”,- հայտնել են ոստիկանությունից։

Հայկական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Կրթության նախարարույթան շենքի մոտ են ժամանել ոստիկանության մեծ թվով լրացուցիչ ուժեր, որոնց թվում եղել են նաև հատուկջոկատայիններ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է բացառել “Կրոնի պատմություն” առարկան դպրոցի ուսումնական ծրագրից, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսումնասիրությունն հայեցողական դարձնել բուհերի համար: Նոյեմբերի 7-ից ԵՊՀ մի խումբ ուսանողներ պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: