Բավ է պառակտվել
10-11-2022 17:58

Հայաստանի ոստիկանությունը ստուգում է սոցիալական ցանցերը՝ բացահայտելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղիները

Հայաստանի քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է նոր վարչություն, որի հիմնական գործառույթն է սոցցանցերում և տեղեկատվական հարթակներում ապօրինի թմրաշրջանառության դեպքերի կանխումն ու բացահայտումը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը, գերատեսչության ղեկավար Վահե Ղազարյանը Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպանը պատմել է նոր ստորաբաժանման աշխատանքի, մասնավորապես՝ թմրաշրջանառության դեմ պայքարի մասին։

Ղազարյան շեշտել է, որ այդ վարչության կազմում նախատեսվում է ստեղծել բաժանմունք, որը տեղակայված կլինի Մեղրիում (Հայաստանի հարավ, Իրանի հետ սահմանակից)։

Դեսպան Զոհուրին իր հերթին ողջունել է Մեղրիում թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանության մասնագիտացված բաժանմունքի ստեղծումը, որն էլ ավելի կբարձրացնի անվտանգության մակարդակը սահմանին։

Նա հայտնել է իրանական կողմի աջակցությունն այս ուղղությամբ եւ խոսել թմրամիջոցների ու ահաբեկչության դեմ Իրանի իրավապահ մարմինների պայքարի մասին։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։