Բավ է պառակտվել
10-05-2022 12:55

Ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկում երթևեկությունն արգելափակած երթի մասնակիցներին (տեսանյութ)

Ոստիկանները սկսել են բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկել Զեյթունի տարածքում երթևեկությունն արգելափակած երթի մասնակիցներին։

Իրավապահների և ցուցարարների միջև տեղի են ունենում բախումներ։ Այս երթը գլխավորում է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Այս պահին երթեր են ընթանում հետևյալ ուղղություններով․ առաջինը Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։