Բավ է պառակտվել
09-01-2017 21:39

Ոատիկանությունը հրապարակել է ՀՀ-ում աղմկահարույց սպանության կասկածյալի լուսանկարը (Տեսանյութ)

ՀՀ Ոստիկանությունն իր կայքում հրապարակել է Գեղարքունիքի մարզի փոխմարզպետի որդու սպանության մեջ կասկածվող անձի լուսանկարներն, ինչպես նաև դեպքի վայրի կադրեր պարունակող տեսանյութ:
Նախօրեին ՀՀ հասարակության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության կատարած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև բացատրական աշխատանքների արդյունքում , հունվարի 8-ին քրեական հետախուզության գլխավոր վարչությու է ներկայացել՝ նախօրեին, Նորատուս գյուղի բնակիչ, Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդի Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ քսանութամյա տղամարդը գնդակահարվել էր շաբաթ օրը Գավառ քաղաքում: Հանցագործության վայրում հայտնաբերվել էր <<Մակարով>> ատրճանակին պականող յոթ պարպուճ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ սպանությա և ապօրինի զենք կրելու հոդվածներով:
Սպանվածը քրեական աշխարհում հայտնի Ալիկ և Արա Բամդումյանների բարեկամն էր: