Բավ է պառակտվել
27-05-2022 11:26

Ոստիկանությունը փորձում է ուժի կիրառմամբ բացել Երևան-Սևան մայրուղին (տեսանյութ)

Ոստիկանությունը ուժի կիրառմամբ հեռացնում է Երևան-Սևան ավտոճանապարհը փակած քաղաքացիներին երթևեկելի հատվածից։

Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին Չարենցավան քաղաքի մոտ։ Նրանք վանկարկում են «Առանց Նիկո Հայաստանն»։

«Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարել էր, որ ուրբաթ օրը անհնազանդության ակցիաներ են անցկացվելու Երևանում և մարզերում։