Բավ է պառակտվել
10-06-2019 16:49

Ոստիկանությունը բերման է ենթարկել “Ադեկվատ” ընդդիմադիր շարժման ղեկավարին (տեսանյութ)

Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ բերման են ենթարկել “Ադեկվատ” հասարակական ծարժման հիմնադիր Արթուր Դանիելյանին։

Ինչպես տեղեկացրել է “Նովոստի-Արմենիա” գործակալությանը շարժման համակարգող Լիլիթ Թումանյանը, Դանիելյանը բերման է ենթարկվել գրասենյակից նախօրեին մամլո ասուլիսին արված հայտարարության կապակցությամբ։

“Նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ Դանիելյանը դատապարտել է իշխանությունների կողմից արձագանքի բացակայությունը ակտիվիստ Ջիվան Գասպարյանի՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի “գլուխը ցխելու” սպառնալիքին։ Այս կապակցությամբ Դանիելյանը, որպես օրինակ, այլ ոչ՝ սպառնալիք, ասել է, որ մի օր էլ անձամբ կարող է նման հայտարարություն անել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Իրավապահ մարմինների այս քայլը մենք համարում ենք երկակի ստանդարտների դրսևորում և օրենքի ընտրողական կիրառում”,- ասել է նա։

Թումանյանն անթույլատրելի է անվանել այն փաստը, որ իրավապահ մարմիններն անտեսել են Գասպարյանի հայտարարությունն, իսկ Դանիելյանին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով։

“Օրենքների այսպիսի ընտրողական կիրառումը գործող իշխանությունների կողմից անընդունելի է, և որքան էլ որ նրանք փորձում են այդ ամենն այլ լույսի ներքո ներկայացնել, դա ակնհայտ քաղաքական հետապնդում է”– ընդգծել է նա։ 

Նախօրեին մամլո ասուլիսում “Ադեկվադ” հասարակական կազմակերպության անդամներ Արթուր Դանիելյանը և Լիլիթ Թումանյանը մեղադրել են Հայաստանի ոստիկանությունն ապատեղեկատվության և հասարակական կարծիքի մանիպուլյացիաների համար “Ադեկվադ”–ի անդամ Ազատ Ադամյանի վրա հարձակման տեղեկության հերքման կապակցությամբ։ 

Ավելի վաղ՝ հունիսի լույս 9-ի գիշերն “Ադեկվատ” ընդդիմադիր շարժումը հայտնել էր իրենց 11 ակտիվիստի ձերբակալության մասին։ Հաղորդման մեջ նշվել էր, որ օրեր առաջ վարչապետը սպառնալիքներ է հնչեցրել սևազգեստ մարդկանց հասցեին, և ահազանգը կարող էր պայմանավորված լինել «Ադեկվադ»–ների վերջերս կազմակերպված ակցիայով՝ սև շապիկներով երթով։