Բավ է պառակտվել
16-06-2020 23:43

Ոստիկաններն ԱԺ մոտակայքից բերման ենթարկեցին աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր Ռոման Ամոյանին

Ոստիկանները բռնի ուժ են կիրառում ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիների նկատմամբ և բերման ենթարկում: Բերման ենթարկվածների թվում է նաև ըմբշապարտիկ Ռոման Ամոյանը: Վերջինս սպորտի վաստակավոր վարպետ է, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
Ոստիկանների խոսքով՝ բերման ենթարկվածները չեն պահպանել օրենքով սահմանված կարգը:
Ազգային Ժողովին հարակից այգում ևս ոստիկանական ուժեր են կենտրոնացված: Նրան բերման են ենթարկում թե Բաղրամյան պողոտայից, թե ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտից։ Բերման ենթարկվածներ կան նաև Սիրահարների այգում գտնվող քաղաքացիների:
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցներն այս պահին Ազգային ժողովի դիմաց են։ Նրանք պահանջում են ԱԺ պատգամավորներից կողմ չքվերակել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։

Հիշեցնենք նաև, որ այս պահին ընթանում է ԱԺ հերթական քառօրյան, որի ժամանակ քննարկվելու է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։