Բավ է պառակտվել
19-08-2019 15:17

Ոստիկանությունն ուժ է կիրառել Բաղրամյանի ցուցարարների նկատմամբ (տեսանյութ)

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերսկսման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները մասնակի փակել են Բաղրամյան փողոցի երթևեկությունը Երևանի կենտրոնում, տեղեկացրել են լրատվամիջոցները իրադարձությունների վայրից։

Օգոստոսի 19-ի առավոտյան Հայաստանի նախագահի նստավայրում խորհրդակցություն է կայացել Ամուլսարի հանքավայրի հետագա շահագործման հարցի շուրջ, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վայոց ձորի մարզպետը, Ջերմուկի քաղաքապետը, համայնքների ղեկավարները և բնապահպանները։ Զուգահեռաբար նստավայրի դիմաց ընթացել ք “կանաչների” ակցիան, որի մասնակիցները դեմ են հանդես եկել Ամուկսարի հանքավայրի հետագա շահագործմանը։

Ըստ թղթակցի տեղեկության՝ խորհրդակցության արդյունքում կողմերը համաձայնության չեն հասել, կառավարությունը հայտնել է իր մտադրության մասին՝ թույլատրել հանքավայրի հետագա շահագործումը։

Խորհրդակցության ավարտից հետո ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Հայաստանի ԱԺ շենք (նույն Բաղրամյան պողոտայում՝ խմբ), սակայն ոստիակններն, անվտանգության նկատառումներից ելնելով՝ թույլ չեն տվել մտնել այգու տարածք։

Փողոցը մասնակի փակելուց րոպեներ անց բողոքի մասնակիցներին շրջապատել են “կարմիր բերետավորները” և փորձել դուրս բերել նրանց երթևեկելի հատվածից։
Ոստիկանությունն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել մի քանի ակտիվիստի։

Ինչպես պարզել է “Նովոստի-Արմենիա”-ի թղթակիցը, ներկա պահին Նիկոլ Փաշինյանը խարհրդակցություն է անցկացնում “Քաղաքացիական պայմանագիր” իշխանական խմբակցության անդամների հետ իրենց գրասենյակում։

Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է հայկական ամենահայտնի հանգստավայր Ջերմուկ քաղաքի մերձակայքում։ Բնապահպանները և հասարակ քաղաքացիները մտահոգված են այն հանգամանքով, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորգետնյա ջրերի, իսկ հեռանկարում նաև՝ Սևանա լճի աղտոտմանն, ինչը կարող է անդառնալի հետևանքներով բնապահպանական աղետի պատճառ դառնալ։

Ամուլսարի հանքավայրում ընթացող աշխատանքները, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, դադարեցվել են շուրջ կես տարի առաջ՝ մինչև Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի ազդեցության փորձագիտական գնահատականի ստացումը։

Փորձաքննությունն իրականացրել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը՝ Հայաստանի քննչական կոմիտեի կողմից հուլիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, այն փաստի առնչությամբ, որ Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձինք դիտավորյալ թաքցրել են տեղեկությունները շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ: Փորձաքննությունը պետք է գնահատեր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև սոցիալական ու բնապհպանական ազդեցությունը։

Օգոստոսի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրեց միջազգային փորձագիտական խմբի վերջնական եզրակացությունն, ըստ որի `բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հնարավոր սպառնալիքները վերահսկելի են համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում ։

“Լիդիան Արմենիա” ընկերությունը 2005թ հիմնադրված հայկական երկրաբանական հետախուզական ընկերություն է, որի բաժնետոմսերի 100% -ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Ամուլսարի հանքավայրի շահագործումը ընկերության առաջին ծրագիրն է Հայաստանում ։

Ամուլսարի ոսկու հանքավայրը մաքուր ոսկու պաշարներով երկրորդն է Հայաստանում․պարունակում է մոտ 31 միլիոն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի: Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում, Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում: