Բավ է պառակտվել
04-08-2017 12:21

Հետախուզվում է Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը

Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Թելման Քալաշյանի հանդեպ, ով կասկածվում է Շմիրամ գյուղում տեղի ունեցած կրակոցների մեջ:
ՀՀ ոստիկանությունը խոշոր դրամական պարգև է խոստանում՝ Շամիրամ գյուղում հնչած կրակոցների մեջ կասկածվողի մասին հավաստի տեղեկությունների դիմաց:
Երեքշաբթի օրը, անհայտ անձը ներխուժել էր Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահ և կրակ բացել ներկաների վրա: Արդյունքում 11 մարդ հրազենային վնասվածքներ էին ստացել, որոնցից երեքը մահացել էին տեղում, իսկ ևս մեկը՝ հիվանդանոցում: Նախաքննության արդյունքում պարզվել էր հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը, դա 1967 թ. ծնված Թելման Քալաշյանն է:
«Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն Հայաստանի ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում», - ասված է ոստիկանության մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
Ոստիկանությունը երաշխավորում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը: