Բավ է պառակտվել
25-09-2023 11:30

Ոստիկանները բերման են ենթարկել Երևանում անհնազանդության ակցիայի 142 մասնակիցի

Երկուշաբթի ժամը 10:00-ի դրությամբ Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել անհնազանդության ակցիաների 142 մասնակիցների, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նրանք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելը), նշել է Ջանոյանը։
Երկուշաբթի առավոտից անհնազանդության ակցիայի մասնակիցները փակում են Երևանի փողոցները, ինչպես նաև մայրաքաղաքից դուրս գտնվող մի շարք մայրուղիներ։
Ընդդիմադիր Ազգային կոմիտեի կողմից կազմակերպված անհնազանդության ակցիաների նպատակը տրանսպորտի շարժն ու պետական ապարատի աշխատանքը կաթվածահար անելն է։ Ընդդիմությունը մտադիր է հասնել Հայաստանի ներկայիս իշխանությունների հեռացմանը, որոնք չեն պաշտպանել Արցախը Ադրբեջանի ագրեսիայից։

Ի աջակցություն Արցախին ակցիայի մասնակիցները երթով անցնում են Երանի կենտրոնով
Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիի տարեկան վճարը կհասնի 160․000 դրամի․ նախագիծ
Ամառ՝ ձմռանը․ Հայաստանում մինչև 23 աստիճան տաքություն կլինի
Երևանի 4 վարչական շրջանում մի քանի ժամով ջրանջատում է նախատեսված
Երևանի մետրոյում գորրծարկվել է միասնական վճարային համակարգ