Բավ է պառակտվել
03-05-2022 10:50

Ոստիկանությունը հայտնում է Երևանում կանոնավոր երթևեկության վերականգնման մասին

Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունն այս պահին վերականգնվել է, հայտնել են ոստիկանությունից։

«Մայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել: Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են»,– ասվում է ոստիկանության լրատվական կենտրոնի հաղորդագրության մեջ։

Նախօրեին և այսօր առավոտյան ցուցարարները մի քանի ժամով փակել էին քաղաքի կենտրոնական հատվածի մի շարք առանցքային խաչմերուկներ՝ մեծապես խոչընդոտելով երթևեկությանը։ Որոշ շրջաններում ճանապարհները արգելափակվում են աղբամաններով: Այժմ ցուցարարները երթով անցնում են քաղաքի կենտրոնական փողոցներով և բարձրախոսներով կոչ են անում համաքաղաքացիներին միանալ Հայաստանի գործող իշխանությունների հրաժարականի պահանջին։

Քաղաքացիների կուտակման վայրում կան մեծ թվով ոստիկաններ և «կարմիր բերետավորներ»։ Իրավապահ մարմինների աշխատակիցների և ցուցարարների միջև տեղի են ունենում փոքր բախումներ։ Ցուցարարներից ոմանք բերման են ենթարկվում և ուղարկվում ոստիկանական բաժիններ ձերբակալվածների տեղափոխման համար նախատեսված հատուկ մեքենաներով։