Բավ է պառակտվել
15-04-2021 20:35

Հայաստանի ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործի ավարտը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) հինգշաբթի որոշում է կայացրել կասեցնել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը, հայտնում է Խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Այս մասին հաղորդում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Համաձայն Դատական օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Որոշումը կայացվել է հիմք ընդունելով Գլխավոր դատախազի ներկայացրած տեղեկությունն առ այն, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Ավելի վաղ Վարդազարյանը հայտարարել էր խորհրդարանում, որ մտադիր չէ հրաժարական ներայացնել։ Նա ներկայացնում էր Վճռաբեկ դատարանի ղեկավարի պաշտոնի թեկնածուներին, սակայն քննարկումներն ու հարցերը վերածվեցին իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների կողմից ագրեսիվ «հարձակումների» նրա հասցեին ։