Բավ է պառակտվել
25-08-2021 13:44

Դանակահարություն Երևանի շրջաններից մեկում․ վիրավորվել է երեք մարդ

Հարուցվել է քրեական գործ այս գիշեր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում դանակահարության փաստի առթիվ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ահազանգը Տիչինայի փողոցի ռեստորաններից մեկի մոտ միջադեպի մասին, որի ընթացքում չորս մարդ է դանակահարվել, ստացվել է Ժամը 00։25-ի սահմանում։

Պարզվել է, որ Շերամի փողոցից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծակած-կտրած վիրավորումով երեք տղամարդ։

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է ՝ 41 տարեկան:

Հարուցվել է   քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։ նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվումն են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: