Բավ է պառակտվել
02-08-2022 17:01

Դանակահարություն Երևանում․ ձերբակալվել է 72-ամյա տղամարդ

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեկան վարույթ է նախաձեռնվել երեկ երեկոյան Երևանի բնակելի թաղամասերից մեկում տեղի ունեցած դանակահարության փաստով։

Ըստ գերատեսչության՝ օգոստոսի 1-ի երեկոյան Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Երևան քաղաքի 72-ամյա բնակիչը դանակով հարվածել է 59-ամյա տղամարդուն։

Վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «գոտկատեղի շրջանի ծակած-կտրած վերք՝ հեմոռռագիկ շոկ» ախտորոշմամբ։

Նույն օրը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ 72-ամյա տղամարդը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի հանգամանքերի շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: