Բավ է պառակտվել
27-08-2019 14:15

“Սահմանադրական կարգի տապալում” հասկացությունը անորոշ է անգամ ՍԴ-ի համար․Քոչարյանի փաստաբան

“Սահմանադրական կարգի տապալում” հասկացությունն այնքան անորոշ է, որ անգամ Սահմանադրական դատարանը մեր պարզաբանումներ պահանջելուց հետո դիմել է Վենետիկի հանձնաժողով, ասել է երեքշաբթի, ասել է ասուլիսի ժամանակ Հայստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Հուլսի 10-ին Սահմանադրական դատարանը վարույթի է ընդունել Քոչարյանի գործով 300․1 հոդվածի 1-ին մասի (Սահմանադրական կարգի տապալում) համապատասխանության հարցը Սահմանադրությանը։ Հուլիսի 18-ին Հայաստանի ՍԴ-ն հայտնել է որ այդ հարցով դիմել է Մարդու Իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով։

“Քրեական օրենսգրքում կա հասկացություն, որը ոչ միայն մենք չենք հասկանում, այլև ՍԴ-ն է դժվարանում սահմանել։ Տեսնենք, ինչ կհասկանա այս ամենից Վենետիկի հանձնաժողովը”,- ասել է Ալումյանը։

Քոչարյանին և “Մարտի 1-ի” գործով մյուս ներգրավվյալներ Սեյրան Օհանյանին (2008թ․Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ), Յուրի Խաչատուրովին (այն ժամանակ՝ պաշտպանության փոխնախարար, Երևանի կայաղորի հրամանատար) և Արմեն Գևորգյանին (այն ժամանակ՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար) սահմանադրկան կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել (2008թ․մարտի 1-2 անկարգությունների գործով)։ Քոչարյանը մեղադրվում է նաև առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու մեջ (այլ քրեական գործով)։

2008 թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած և պարտություն կրած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայաստանյան ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ է անցկացրել` դժգոհելով քվեարկության արդյունքներից: 2008թ. մարտի 1-2-ի բողոքի ցույցերը հանգեցրել են ցուցարարների և իրավապահ մարմինների միջև անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով զոհվել է տաս և վիրավորվել ավելի քան 200 մարդ: