Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու թիվ 7 շենքի մոտակայքում նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի է ունեցած ավտովթարից տուժել է 30-ամյա ՀՀ քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից:
Ըստ ստացված տեղեկատվության, տեղի է ունեցել 2 մարդատար ավտոմեքենաների բախում /տաքսի Skoda եւ մարդատար ավտոմեքենա Skoda մակնիշի/` հասարակական տրանսպորտի կանգառի վրա տաքսի ավտոմեքենայի հետագա վրաերթով:
Կանգառի վրաերթի հետեւանքով տուժել է 12 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 11-ը /ք.Մոսկվայի տարբեր կլինիկաներ, 2-ը` ծանր վիճակում են/, 1-ը հոսպիտալացումից հրաժարվել է:
Ըստ ռուսաստանյան իրավապահ մարմինների տեղեկատվության տաքսու վարորդը ՀՀ քաղաքացի է, 1986թ. ծնված, բնակվում է ք.Մոսկվայում, գրանցված է ՀՀ-ում: Մոսկվա է ժամանել մոտ 3 ամիս առաջ: Վարորդը ձերբակալված է 48 ժամով: