Բավ է պառակտվել
24-11-2022 11:02

ՀՀ քաղաքացիների շրջանում ռուսական անձնագրի «ժողովրդականությունը» նվազել է

Այս տարվա ինն ամսում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի գրեթե 33 հազար քաղաքացի։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 1,4 հազարով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հիմնվելով ՌԴ ՆԳՆ վիճակագրության վրա։

Ընդհանուր առմամբ, այս տարվա ինն ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել գրեթե 550 հազար մարդ, ինչը 7000-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նրանց մեծ մասը Ուկրաինայի քաղաքացիներ են (ավելի քան 260 հազար մարդ, 32 հազարով պակաս, քան մեկ տարի առաջ)։ 2022 թվականի հունվար-սեպտեմբերի լավագույն եռյակում ընդգրկվել են նաև Տաջիկստանի (գրեթե 120 հազար, շուրջ կրկնակի աճ) և Հայաստանի քաղաքացիներ։