Բավ է պառակտվել
25-03-2020 16:02

16․00 –ից հետո ձևաթուղթը պարտադիր է ՀՀ փոխոստիկանապետ

Արդեն 92 հոգու՝ որպես 3-րդ անձ դուրս ենք հրավիրել ավտոմեքենաներից։ 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ միջոց ենք կիրառել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը։
Փոխոստիկանապետը ասում է, որ ՝ ոստիկաններն իրենց քանակական ուժերի սահմաններում իրականացնում են ծառայություն։ Վերջինս կրկին հորդորեց, որ պահպանեն պարետի ցուցումները, տեղեկացնելով, որ այսօր մինչև 16։00֊ն հրահանգ է իջեցվել բացատրական աշխատանքների միջոցով լուծել խնդիրը, երբ քաղաքացին չունի ձևաթուղթ: «Եթե 16։00-ից հետո քաղաքացու մոտ չլինի ձևաթուղթ ոստիկանությունը կանցնի օրենքով նախատեսված գործողությունների։ Նշենք, որ ազատ տեղաշարժի շրջանակում թույլատրվում է անձնական տրանսպորտային միջոցով առավելագույնը երկու հոգու (ներառյալ վարորդը) տեղափոխումը։
Հարցին, թե ինչ պատասխանատվություն է նախատեսված խախտողների համար, Մհերյանը նշեց, որ այն ամրագրված է օրենսդրությամբ: Իսկ թե ինչու են ոստիկանական ԲՄՊ-ները տեղակայված քաղաքում, փոխոստիկանապետը նշեց, որ դա պրոֆեսիոնալ մոտեցում է և ոչ ոքի իրավունքներին չի խանգարում:
Հարցին` արդյոք պատասխանատվության ենթարկվելու է այն գործատուն, ով աշխատողին հարկադրաբար կանչում է աշխատանքի, որի գործունեության ոլորտն ընդգրկված է պարետի բացառությունների ցուցակում, Մհերյանը նշեց.«Եթե կլինեն քաղաքացիներ, որոնք իրավունքները կսահմանափակվեն, թող դիմեն պատկան մարմիններին, գործող օրենսդրության սահմաններում անմիջապես կարձագանքվի:

 

 

Արմինե Գևորգյան