Բավ է պառակտվել
14-03-2022 11:37

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը քաղաքացիությանն առնչվող դիմումներն այսուհետ ընդունում է միայն էլեկտրոնային տարբերակով

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարել է քաղաքացիությանն առնչվող դիմումները միայն նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով ընդունելու մասին։

«Ուշադրություն․ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները ս.թ. մարտի 15-ից ընդունվելու են (դիտարլվելու) բացառապես նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։ Հերթագրումն իրականացվում է բացառապես https://e-request.am/ru կայքէջով»,- ասվում է հաղորդագրությունում։
Դեսպանությունը հորդորում է ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ։
«Ձեզ հետ պետք է ունենաք հերթագրումը հավաստող կտրոնը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։ ՀՀ քաղաքացիության ստանալու, ինչպես նաև դադարեցնելու սահմանված կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ armconsul.ru կայքէջում, որտեղ կարող եք գտնել նաև անհրաժեշտ հարցաթերթիկը, որը պետք է լրացված լինի առանց ջնջումների»,- նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։