Բավ է պառակտվել
29-01-2022 22:31

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մտահոգված է Հայաստանի անկախության մարտիկի հիշատակը պղծելու փորձերով.

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել հունվարի 28-ին ՌՀՄ երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքեր բորբոքելու փորձերի վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։
Նախօրեին «Իզվեստիան» հայտնել էր, որ ուրբաթ՝ հունվարի 28-ին, Ռուսաստանի հայերի միությունում Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցւոցադրումը չի կայացել։ Ինչպես հաղորդում Թերթի տեղեկություններով՝ միջոցառման մեկնարկից իրավապահները կարդացել են դատախազության նախազգուշացումը նման ներկայացման անօրինականության մասին։ ՌՀՄ-ն իր հերթին հայտարարություն է տարածել, որ ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց միջադեպերի։
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության» և ՌԴ տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, այնպես էլ ռուսաստանյան իշխանությունների հետ։ Դեսպանությունը նաև ուշադրությամբ հետևում է մամուլի հրապարակումներին և իր խորին մտահոգությունն է հայտնում՝ կապված Հայաստանի անկախության մարտիկ Գ. Նժդեհի հիշատակը պղծելու հետ՝ որոշ շրջանակների կողմից, որոնք շահագրգռված են հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները վարկաբեկելու մեջ»,- ասվում է հայտարարությունում։
Դեսպանությունն անընդունելի է համարում այս թեմայի շուրջ շահարկումները և կոչ է անում զերծ մնալ ակնհայտ սուտ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումից։
ՌՀՄ-ն հիշեցրել է, որ Գարեգին Նժդեհը ռուսական կայսրությանը մատուցած ծառայության համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի երկու խաչով և Սուրբ Վլադիմիրի և Սուրբ Աննայի շքանշաններով: Հայ ռազմական գործչի քրեական հետապնդման առնչությամբ ՌՀՄ-ն նշել է, որ 1948 թվականին Նժդեհը դատապարտվել է ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով, և դրանցից ոչ մեկում չի մատնանշվում նացիստների հետ համագործակցությունը։