Բավ է պառակտվել
03-07-2020 13:02

Ովքեր կարող են վերադառնալ ՌԴ,ովքեր մեկնել ՀՀ–ից

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են ՀՀ քաղաքացիները կկարողանան վերադառնալ հայրենիք:
Չվերթը իրականացվում է «Aircompany Armenia» ընկերության կողմից ս/թ․ հուլիսի 3-ին , ժամը՝ 20։30-ին։ Մոսկվա-Երևան չարտերային չվերթը կիրականացնի «Վնուկովո» օդանավակայանից։
Քաղաքացիները կարող են տոմսեր ձեռք բերել հուլիսի 3-ին՝ ժամը 13:00-ից սկսած, «Վնուկովո» օդանավակայանում (երկրորդ հարկում) N24 / 2 տոմսերի գրասենյակում: Տոմսի արժեքը 13.200 ռուբլի է:
« Տոմսի արժեքը՝ 13 հազ․200 ռուբլի և թույլատրվում է բերել 25 կգ ուղեբեռ և 8 կգ՝ ձեռքի ուղեբեռ»։

Իսկ ՀՀ քաղավիացիան էլ այսօր հայտարություն էր տարածել,որ Հուլիսի 4-ին նախատեսված է Մոսկվա-Երևան չվերթը` «Red Wings»-ի կողմից (ժամանում 01:40), հուլիսի 6-ին՝ Մոսկվա-Երևան չվերթը` նույն ավիաընկերության կողմից (ժամանում 21:40։
Բացի այդ, հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին «Belavia» ավիաընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 4-ին նախատեսված է Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը («Red Wings» ժամանում 19:30):

Ի դեպ, արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։