Բավ է պառակտվել
19-10-2021 20:31

Հայաստանում ՌԴ դեսպանությունը հրապարակել է Ադրբեջանից վերադարձած 5 հայ գերիներին դիմավորելու կադրերը

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել հինգ հայ ռազմագերի։

Նրանց օդանավականից անմիջապես տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ՝ հետազոտելու։ Այնտեղ են գնացել նաև օդանավակայանում ինքնաթիռի ժամանմանը սպասող ծնողներն ու հարազատները։

«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը դիմավորել է Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարած Ռուսաստանի ՕՏՈւ ինքնթիռը՝ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից վերադարձած Հայաստանի հինգ քաղաքացիներով», - ասվում է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան էջում։