Բավ է պառակտվել
19-09-2018 14:39

ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է մարտի 1-ի գործի հետ կապակցված անձանց վիզաները

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է Հայաստանի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված մի շարք անձանց  վիզաները:

«Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձիք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է ԱՄՆ-ում, - գրում է “Ժողովուրդ” թերթը։
Օրաթերթը մենկնաբանությունների համար դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, խնդրելով տրամադրել այն անձանց ցուցակը, ում վիզաները չեղարկվել են։ ԱՄՆ դեսպանատունը չի հերքել այդ տեղեկությունը, սակայն ցուցակներ չի տրամադրել։
“ԱՄՆ օրենսդրության համաձայն` վիզաների գործերը գաղտնի են, և մենք իրավասու չենք առանձին գործերի հետ կապված մեկնաբանություններ տալ”, - ցիտում է թերթը դեսպանատնից ստացված պատասխանը: