Բավ է պառակտվել
05-08-2022 15:53

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը շարունակում է կրճատվել

Հայաստանի մշտական ​​բնակչության թվաքանակը՝ 2011 թվականի մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ, 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2961,9 հազար մարդ՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի 2964,6 հազար մարդու դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հայաստանի քաղաքային բնակչության թիվը 1 890,2 հազար մարդ է, որից 1 096,1 հազարը բնակվում է Երևանում։ Գյուղական բնակավայրերում բնակչության թվաքանակը կազմում է 1071,7 հազար մարդ։