Բավ է պառակտվել
06-05-2019 14:42

Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 7800 մարդով

2011թ.-ին անցկացված մարդահամարի հիման վրա կատարված ընթացիկ հաշվառման տվյալներով Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 962.1 հազար մարդ: Այդ մասին վկայում են հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:
2019թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշը նվազել է 7,9 հազ մարդով: Ընդ որում՝ ընթացիկ տարվա սկզբի համեմատ հանրապետության բնակչության թիվը նվազել է 3.2հազ. մարդով, ինչը կապված է բացասական միգրացիոն սալդոյի ավելցման հետ` 3.5 հազար մարդ 0.7հազ. բնական աճի նկատմամբ:
Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 893.4 հազ մարդ (1,1 հազ. նվազում): Երևանի բնակչության թիվը 1 081.6 մարդ է: Գյուղական շրջաններում բնակչության թիվը կրճատվել է 6700 մարդով, կազմելով 1 068.7 հազար մարդ:
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2019 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում ծնվել է 8 042 երեխա, ինչը 3,1 տոկոսով քիչ է 2018 թվականի նույն ժամանակաշրջանում ծնվածների թվից: Միաժամանակ հաշվետու ժամանակաշրջանում մահվան դեպքերի թիվն ավելացել է 3,4%-ով` մինչև 7 373: