Բավ է պառակտվել
15-10-2016 08:57

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները հատուկ չվերթով տեղափոխվել են Երևան։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը հայտնել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող շտապբուժօգնության բրիգադները 8 վիրավորի տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նշենք, որ բոլորը Վլադիկովկասի հիվանդանոցներում ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժշկական կենտրոն է դիմել ևս 3 տուժած։

Հիվանդանոցում գտնվող 11 քաղաքացիներն այժմ լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անցնում։ Տուժածների բուժման ընթացքը ՀՀ առողջապահության նախարարի ուշադրության ներքո է:

Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» մասնագետները 50-ամյա տուժածին օդանավակայանում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տուն են ուղարկել։