Բավ է պառակտվել
09-03-2022 13:03

Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգում է Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգը։

Գերատեսչությունից հաղորդում են, որ մարտի 9-ին, ժամը 10:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Երևանի Շևչենկոյի անվան դպրոցում ռումբ է տեղադրված.

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը: