Ոստիկանները հաղորդագրություն են ստացել «Արմենիա» հեռուստաընկերության տարածքում ռումբի առկայության մասին։
Պայթուցիկը հայտնաբերելու համար տեղում աշխատում են ոստիկանները՝ վարժեցրած շներով, փրկարարները, հրշեջները։ Հեռուստաընկերության մոտ կանգնած է մի քանի շտապօգնության մեքենա։
Ավելի վաղ կեղծ ահազանգ էր ստացվել «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հայտարարել է,որ ահազանգը կեղծ է եղել, «հիմա ամեն ինչ կարգին է»: