Բավ է պառակտվել
16-08-2022 13:08

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել։ Մետրոպոլիտենի 4 կայարաններում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր ահազանգ է ստացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին, հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության կինոլոգներն ու սակրավորները, ովքեր ստուգում են անցկացրել մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Չարբախ», «Շենգավիթ» և «Մարշալ Բաղրամյան» կայարաններում և «Զվարթնոց» օդանավակայանում։
«Ստուգումների արդյունքում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, մետրոպոլիտենի մնացած կայարանների տարածքի ստուգումը շարունակվում է»,- հայտնել են ԱԻՆ-ից։