Բավ է պառակտվել
04-07-2022 21:13

Հայաստանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանությունների ականապատման հաղորդում է ստացվել

Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում.

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 4-ին, ժամը 17:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հայաստանում Ռուսաստանի և Չինաստանի դեսպանություններում պայթուցիկ սարք է տեղադրված։

Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել մեկական մարտական ​​հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ինչպես նաև Բժշկական ապահովման վարչության հեթապահ խումբը։