Բավ է պառակտվել
13-06-2019 16:06

Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք է գրանցվել Երևանում։

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԻՆ-ը, հունիսի 13-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մոսկովյան 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:30-ին: 

Ամբողջությամբ այրվել են «Չինար» ռեստորանի արտաքին ծխատար խողովակը (30 գմ), մուտքերից մեկի 8-9-րդ հարկերի պատուհանները (2 գմ), վնասվել են 6-7-րդ հարկերի պատուհանները: