Կիրակի օրը Հայաստանում հրդեհ է բռնկվել։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 29-ին, ժամը 15։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի «Արքայատուն» ռեստորանի դիմացի անտառում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի «Մարտունի» մասնաճյուղի տարածքում այրվում են մոտ 2 հա չիչխանի և եղեգնուտի մացառուտներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 18:10-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Սևան» ազգային պարկի թվով 5 աշխատակից։

Բավ է պառակտվել