Բավ է պառակտվել
16-04-2021 11:59

Խոշոր հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրումլ

Այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն (ծնված 1980 թ․) և բժիշկ Մ․ Հ․-ն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։

Հրշեջներին հաջողվել է մարել Երևանի Հաղթանակի զբոսայգում բռնկված խոշոր հրդեհը
Խոշոր հրդեհ Երևանում. տուն է այրվել Մյասնիկյան պողոտայի մոտակայքում (ֆոտո, տեսայութ)
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 50 բնակիչ, տուժածների թվում երեխա կա
Կրեմլում հնարավոր են համարել խտրական վերաբերմունքը COVID-19- ի դեմ չպատվաստված ռուսաստանցիների նկատմամբ
Փոխվարչապետի պաշտոնակատարը հայտարարել է Ադրբեջանի հետ հայ գերիների հարցի լուծման հնարավորության մասին