Բավ է պառակտվել
13-07-2019 14:24

Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի դեմ պայքարը տևել է շուրջ 4 ժամ

Հայաստանի ԱԻՆ-ում հայտնել են, որ Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհը մարվել է։

Ինչպես տեղեկացվել է գերատեսչության կայքում, հրդեհի բռնկման մասին ահազանգը ստացվել է ժամը 10:18-ին։ Հրդեհի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կրակը մեկուսացվել է ժամը 14։11-ին, մարվել՝ 14։33-ին։ ԱԻՆ-ում նշել են, որ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկություն։