Բավ է պառակտվել
14-04-2021 17:48

Հրդեհ Երևանի կենտրոնում գտնվող իտալական ռեստորանի մոտ, կան տարհանվածներ (ֆոտո)

Երևանի Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհի վայրից փրկարարները տարհանել են շուրջ 30 մարդ, հայտնում է Հայաստանի ԱԻՆ-ը։

Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, ինչպես նաև հերթապահ հոգեբան։

«Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին»,- ասվում է հաղորդագրությունում։