Բավ է պառակտվել
31-08-2021 10:25

Հրդեհ «Երևան» տոնավաճառում․ տեղում աշխատում է ԱԻՆ վեց մարտական հաշվարկ

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տոնավաճառի 2-րդ հարկում գտնվող սուրճի արտադրամասում։ Այժմ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

«Երևան» տոնավաճառի 2-րդ հարկում միջին բարդության հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգն Աին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է օգոստոսի 31-ին, ժամը 09։22-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տոնավաճառի 2-րդ հարկում գտնվող սուրճի արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։56-ին։