Բավ է պառակտվել
19-01-2023 10:31

Զորամասում բռնկված հրդեհը մարվել է մոտ 5 ժամ։ Մանրամասներ՝ Հայաստանի ՆԳՆ-ից

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում բռնկված հրդեհի մասին։

«Հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային արձագանքման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 01.15-ին, դեպքի վայր են մեկնել երեք մարտական ​​հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.58-ին, մարվել՝ 06.33-ին։ Ամբողջությամբ այրվել է շինությունը (մոտ 104 քմ)։

Նշվում է, որ ինժեներասակրավորային վաշտի կացարանի շենքից դուրս է բերվել 15 դի, երեք տուժած տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։

Երևանի բուսաբանական այգում բռնկված հրդեհի դեմ պայքարը տևել է շուրջ 4 ժամ
Գեղարքունիքի զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել, զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ վիրավորվել
Այրվածքաբանության կենտրոնից հայտնել են զորամասում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորված երեք զինծառայողի վիճակի մասին
Գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքով ռուս երկու զինծառայող բուժօգնություն են ստացել Գորիսի հիվանդանոցում․ Սյունիքի մարզպետարան
Հայաստանում բեռնատարը գլորվել է ձորը, վարորդը մահացել է