Հայաստանի ՊՆ տեղեկացմամբ՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
«Հրդեհի ծագման հանգամանքները դեռևս պարզված չեն։ Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս երեքը ծանր վիրավորվել են», - հայտնում են ՊՆ-ից։

Բավ է պառակտվել