Բավ է պառակտվել
30-04-2021 16:26

Երևանի թունելում հրդեհը մարելիս հրշեջներ են տուժել (ֆոտո)

Երևանի Հրազդանի կիրճի Մանկական երկաթուղի տանող թունելում հրդեհաշջման ժամանակ հրշեջներ են տուժել, հայտնում են Հայաստանի ԱԻՆ-ից։
Ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:


Դեպքի վայրում աշխատում են վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։


Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։
«Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծխահարվել են երկու հրշեջ-փրկարար, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ»,- նշվում է տեղեկատվությունում։