Բավ է պառակտվել
20-07-2019 11:49

Հրշեջներին հաջողվել է մարել Երևանի Հաղթանակի զբոսայգում բռնկված խոշոր հրդեհը

Երևանի Հաղթանակի զբոսայգում երել երեկոյան բռնկված խոշոր հրդեհը մարվել է։

Հրդեհը սկսվել է Սարալանջի փողոցում, սակայն ժամը 2։48-ին “911” ծառայությունն ահազանգ է ստացել, որ այրվում է զբոսայգու խոտածածկ տարածքը:

Հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայրում աշխատել է ութ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

”Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:10-ին, մարվել՝ 01:25-ին: Այրվել է 1.5 հա բուսածածկույթ”,- նշվել է հաղորդագրությունում: