Բավ է պառակտվել
17-05-2019 14:24

ԲՀԿ-ն առաջարկում է քրեականացնել անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը

“Բարգավաճ Հայաստան” խորհրդարանական խմբակցությունն առաջարկում է օրենսդրորեն քրեականացնել անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզըելը, գրում է “Ժամանակ” թերթը։

ԲՀԿ պատգամավորները մտադիր են հանդես գալ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ և առաջարկում են 200 հազար դրամ (շուրջ 415 դոլար) տուգանք կամ 1 տարով ազատազրկում նախատեսել նման քարոզի համար։

“Մնում է հասկանալ, ո՞րն է քարոզ, ո՞րը՝ տեղեկատվության տարածում”,- նշում է թերթը։