Բավ է պառակտվել
17-08-2020 16:38

Հրապարակվել է քաղաքացիների՝ Հայաստան ժամանելու կարգը և COVID-19 թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը

Հայաստանի “Զվարթնոց” միջազգային օդանավակայանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է օդային ճանապարհով ՀՀ տարածք մուտք գործելու կարգը և կորոնավիրուսի նկատմամբ թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը։

Հայաստանի իշխանությունները վերացրել է օդակին տրանսպորտով Հայաստան ժամանելու արգելքը օտարերկրյա քաղաքացիների համար, սակայն ցամաքային ճանապարհով մուտքի արգելքը դեռևս պահպանվում է։ Միաժամանակ ժամանակավորապես դադարեցված է օդանավակայանում վիզաների տրամադրումն, ուստի օտարերկրյա քաղաքացիները կարող են Հայաստան ժամանել միայն դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսարաններում ստացված վիզաներով։

Ախտանշանների բացակայության և հոսպիտալիզացված չլինելու դեպքում Հայաստան ժամանող անձը կարող է իր ընտրությամբ 14 օրով ինքնամեկուսանալ կամ այդ օրերի ընթացքում անցնել #ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

“Կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում: Ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։ Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը”։
Կայքում զետեղված է լաբորատարիաների ցանկը, որտեղ կարելի է անցնել թեստավորում, այդ թվում՝ “Աստղիկ” ԲԿ, “Պրոմ-Տեստ” ՍՊԸ (Արմենիկումի մասնաճյուղ), “Դավիդյանց լաբորատորիաներ”, “Էկոսենս” ՍՊԸ, “Նորմեդ” ԲԿ, “Սիրմեդ” ԲԿ, “Ա․Բ․Մեդ” ախտորոշիչ լաբորատորիա։

Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում 2020թ․մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ, որը հետագայում երկարաձգվել է մեկական ամսով 5 անգամ: Այդպիսով, կառավարության օգոստոսի 12-ի որոշման համաձայն Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 11-ի, ժամը 17:00-ն:

Ընդ որում, մարտի 24-ին սահմանված ազատ տեղաշարժի և որոշակի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները հանվել են մայիսի 4-ին, իսկ մայիսի 18-ից վերսկսվել է հասարակական տրասպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հասարակական սննդի կետերի աշխատանքը։ Օգօստոսի 12-ից թույլատրվել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան, հավաքների անցկացումը՝ դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պայմանով։

Օգոստոսի 17-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 41701 հաստատված դեպք։ COVID-19-ից մահացել է 824, ապաքինվել՝ 34655 մարդ։