Բավ է պառակտվել
11-08-2016 13:18

Կառավարությունը կվերանորոգի Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը

Կառավարությունը պատրաստվում է կապիտալ վերանորոգել Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, որը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

Օգոստոսի 11-ի նիստում ընդունված Կառավարության որոշմամբ նախագծային աշխատանքների համար հատկացվել է 17,5 մլն դրամ: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի խոսքով՝ շենքը խարխլվել է եւ ամենուր ճաքեր են հայտնվել: Նմուշները նույնպես անմխիթար վիճակում են գտնվում: