Բավ է պառակտվել
19-08-2019 15:37

Կառավարությունը մտադիր է թույլատրել Ամուլսարի հանքավայրի շահագործումը

Հայաստանի նախագահի նստավայրում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած խորհրդակցությունն՝ Ամուկսարի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։

Լրագրողների հետ հանդիպել է վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և հայտնել, որ խորհրդակցության ընթացքում ներկայացվել են իրավիճակի հետ կապված բոլոր մոտեցումներն, այնուամենայնիվ, կառավարությունը ռացիոնալ է համարում շարունակել հանքավայրի շահագործումը։

“Կառավարությունը կարծում է, որ փորձագիտական խմբի եզրակացությունը բավարար է հանքավայրի շահագործումը վերսկսելու համար։ Նոր փորձաքննության անցկացման հիմքեր չկան”,-ասել է նա։

Երկուշաբթի առավոտից Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց անկացվում է լայնամասշտաբ բողոքի ակցիա, այդ թվում նաև՝ Ջերմուկ քաղաքի բնակիչների մասնակցությաամբ (առողջարանային քաղաք, որի անմիջական մոտակայքում է գտնվում Ամուլսարի հանքավայրը՝ խմբ)։

Միաժամանակ, խորհրդակցության մասնակիցները հայտնել են լրագրողներին, որը այն ընթացել է բավականին լարված մթնոլորտում։ Երկու բնապահպան՝ Անի Խաչատրյանը և Աննա Շահնազարյանը լքել են դահլիճը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ՝ ի նշան իշխանության դիրքորքշման հետ անհամաձայնության։

Իր հերթին, Ջեմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտնել է, որ համաձայն է քաղաքի բնակչության կարծիքի հետ այս հարցում և կարծում է, որ առողջարանային քաղաքը չպետք է նման ռիսկի ենթարկվի։ “Այնուամենայնիվ, ես հակված եմ համաձայնել վարչապետի բարձրաձայնած ասպեկտների հետ”,-հավելել է նա։

Ակցիայի մասնակիցները մտադիր են շարունակել այն մինչև իրավիճակի հստակեցումը: Ցուցարարները պահանջում են դադարեցնել աշխատանքները հանքավայրում և իրենց վրդովմունքն են հայտնում այն փաստի կապակցությամբ, որ նախորդ օրը հրապարակված միջազգային փորձագետների եզրակացությունը կարող է պատճառ հանդիսանալ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկատվությունը թաքցնելու վերաբերյալ քրեական գործի վարույթը դադարեցնելու համար։

Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է հայկական ամենահայտնի հանգստավայր Ջերմուկ քաղաքի մերձակայքում։ Բնապահպանները և հասարակ քաղաքացիները մտահոգված են այն հանգամանքով, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորգետնյա ջրերի, իսկ հեռանկարում նաև՝ Սևանա լճի աղտոտմանն, ինչը կարող է անդառնալի հետևանքներով բնապահպանական աղետի պատճառ դառնալ։

Ամուլսարի հանքավայրում ընթացող աշխատանքները, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, դադարեցվել են շուրջ կես տարի առաջ՝ մինչև Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի ազդեցության փորձագիտական գնահատականի ստացումը։

Փորձաքննությունն իրականացրել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը՝ Հայաստանի քննչական կոմիտեի կողմից հուլիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, այն փաստի առնչությամբ, որ Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձինք դիտավորյալ թաքցրել են տեղեկությունները շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ: Փորձաքննությունը պետք է գնահատեր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև սոցիալական ու բնապհպանական ազդեցությունը։

Օգոստոսի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրեց միջազգային փորձագիտական խմբի վերջնական եզրակացությունն, ըստ որի `բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հնարավոր սպառնալիքները վերահսկելի են համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում ։

“Լիդիան Արմենիա” ընկերությունը 2005թ հիմնադրված հայկական երկրաբանական հետախուզական ընկերություն է, որի բաժնետոմսերի 100% -ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ին: Ամուլսարի հանքավայրի շահագործումը ընկերության առաջին ծրագիրն է Հայաստանում ։

Ամուլսարի ոսկու հանքավայրը մաքուր ոսկու պաշարներով երկրորդն է Հայաստանում․պարունակում է մոտ 31 միլիոն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի: Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում, Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում: