Բավ է պառակտվել
08-06-2021 11:30

Հայաստանի կառավարությունը չի կատարում իր պարտավորությոունները սահմանային բնակիչների բնականոն կյանքը երաշխավորելու հարցում․ ՄԻՊ

Հայաստանի պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ` մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում, ասվում է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանիհայտարարությունում։

«Դրա համար էլ Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում: Չի կարելի պետական սահմաններին վերաբերող բոլոր հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից, այն էլ պայմանավորված պատերազմի հետևանքներով և ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության պայմաններում»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ հիմքում պետք է դնել սահմանային բնակիչների իրավունքները, սահմանային բնակչության բնականոն կյանքի պայմանները (կյանքի, սեփականության, արժանապատիվ ու անվտանգ ապրելու, երջանկության ձգտելու և այլ իրավունքներ):

«Այս դիրքերից առավել ուժեղ ենք նաև միջազգային հարթակներում:
Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են: Չպետք է մոռանալ, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը»,- ասվում է հայտարարությունում: