Բավ է պառակտվել
28-06-2019 17:01

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձի բարձրացում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազադատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 55 հազար դրամի փոխարեն 63 հազար, այնինչ, կառավարությունն առաջարկում է, որ այն սահմանվի 68 հազար դրամ:
«Ուղիղ փոխելու ենք 45 հազար մասնավոր և պետական ոլորտում 35 հազար աշխատողի աշխատավարձը, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ», - ասաց փոխնախարարը, նշելով, որ նրանց աշխատավարձը շուրջ 23-24 տոկոսով ավելանում է:
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ եթե նվազագույն աշխատավարձը բարձրացնում ենք, ուրեմն արժե լրացուցիչ այդ հարցը ներառել նիստի օրակարգ։
Նշենք, որ նախագիծը քննարկվեց Կառավարության նիստում, որից հետո գործադիրի անդամները կողմ քվեարկեցին  այս նախագծին։ 

 

Արմինե Գևորգյան