Բավ է պառակտվել
27-12-2018 21:11

Հայաստանի կառավարությունը “վերակենդանացնում է” “Հին Երևան” նախագիծը

Հայաստանի կառավարությունը վերադարձել է “Հին Երևան” նախագծին և որոշում է կայացրել թույլ տալ կառուցապատող ընկերությանն օտարել մնացած շինությունները։

Ինչպես նշել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, կառավարությունը որոշել է Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:
“Որոշումը թույլ է տալիս ավարտին հասցնել “Հին Երաևն” նախագիծը, որի շրջանակներում նախատեսված է քաղաքի կենտրոնում վերակառուցել Երևանի գլխավոր պողոտան”,- ասել է Պապիկյանը։
Նա նշել է, որ ներկայումս այդ տարածքը կառուցապատված է հին, խարխուլ շինություններով, որոնք չեն համապատասխանում քաղաքաշինական և հակահրդեհային անվտանգության նորմերին:
Ըստ նրա՝ մշակվել է նախագիծ, մասնակիորեն իրագործվել են ենթակառուցվածքները և հիմնական հանգույցները, սակայն օտարմամբ զբաղվող ընկերությունը չի կարողացել ժամանակին ավարտել աշխատանքները, որի արդյունքում 41 միավոր անշարժ գույք դեռևս օտարված չէ։
“Որոշումը հնարավութրուն կտա ընկերությանն ավարտել օտարման գործարքները, ինչն էլ թույլ կտա իրագործել քաղաքաշինական ծրագիրն”,-ասել է Պապիկյանը։
Իր հերթին, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշել է, որ այդ տարածքի կառուցապատումը նոր կառավարության նախկինից ժառանգություն ստացած ծանրագույն հարցերից մեկն է, որը ստիպված է այժմ ավարտել նախագիծը և այդ պատճառով պետք է գնալ նման ծայրահեղ քայլի։
“Բայց մենք պետք է վստահ լինենք, որ օտարման գործարքները չեն իրականացվի տխրահռչակ մեթոդով, պետք է երաշխիքներ լինեն և վերահսկողություն, որպեսզի բնակիչներն անիշխանության զոհ չդառնան,-ասել է Միրզոյանը։

“Հին Երևան” նախագծով նախատեսում է վերստեղծել հայկական մայրաքաղաքի 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի ճարտարապետական տեսքը։ Քաղաքի կենտրոնի մի փոքր տարածքում նախատեսվում է վերականգնել մի քանի տասնյակ շենք և ճարտարապետական շինություն, որոնք կառուցված են եղել այդ ժամանակահատվածում և պատմամշակութային արժեք են ներկայացնում։
Համաձայն կառավարության որոշման, նախագծի ներդրող են հանդիսանում “Old City” ընկերությունն ի դեմս հայկական ծագում ունեցող շվեյցարացի գործարար Վարդան Սերմակեշի և տեղացի գործարար Վահե Հարությունյանը։ Կառուցապատման համար նախատեսված մոտ 20 հազար քառ. մետր տարածքը բաժանված է այդ երկու ներդրողի միջև՝ համապատասխանաբար 16,5 ք.մ և 3,5 ք.մ բաժնեմասերով։
Պատմական թաղամասի վերակառուցման նախագծով նախատեսված է կառուցել առևտրա-հասարակական համալիր, երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի, միաժամանակ բացառված է բնակելի տարածքների առկայությունը։