Բավ է պառակտվել
11-02-2021 19:08

ՀՀ իշխանությունն ակնհայտորեն գաղտնի գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ․ Աբրահամյան


Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնության միջև ստորագրված հուշագրի նույնիսկ տեքստը հրապարակվեց և շրջանառվեց համացանցում, սակայն ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ տեղյակ չէ այդ հուշագրից, իսկ վարչապետը առ այս պահը չի արձագանքել դրան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Կապանի, Մեղրիի համայնքների ղեկավարերը ԶԼՄ-ներին հայտնել են, որ իրենք էլ են լսել նման հուշագրի մասին, ավելի վաղ այդ մասին նշել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Իսկ փոխվարչապետ Ավինյանը երեկ խոսեց այս պայմանավորվածության մասին՝ փորձելով խուսափել հուշագիր բառից։

Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն գաղտնի գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ, որի վերջին օրինակն այս գաղտնազերծված հուշագիրն էր, ինչը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը փաստորեն գաղտնի են պահել հանրությունից։

Այս հուշագրի առաջին կետով Ադրբեջանին է հանձնվել Սանասարի (նախկ․ Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 10 եռակողմ հայտարարությամբ չպետք է հանձնվեին Ադրբեջանին, սակայն ավելի ուշ, Փաշինյանը «շտկել է իր սխալը»՝ տարածքները գաղտնի հանձնելու որոշում կայացրել։
Փաստաթղթով նաև կարգավորումներ են տրված Գորիս-Կապան ճանապարհատվածի հետ կապված հարցերին։

Տարօրինակ կերպով, այս տեղեկատվությանը տիրապետող ուժային կառույցների ղեկավարները ոչ միայն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկել, այլ նույնիսկ ինքնակամ ազատման դիմումներ չեն գրել։ Ինչպե՞ս կարելի է այս ամենը հանդուրժել։

Կից ներկայացնում եմ համացանցում շրջանառվող հուշագրի տեքստը, որն ինչպես ասացի, իշխանությունների կողմից չի հերքվել։
Ինքնասիրության, թասիբի, մարդ լինելու խորը ճգնաժամ»,- գրել է նա ու հրապարակել նշված փաստաթուղթը։

Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին
Ո՚վ կամազներ նվիրել Երևանին,և ի՚նչու է իշխանությունը գաղտնի պահում
Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը. Նիկոլ Փաշինյան
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Մոսկվայում կմեկնարկի ժամը 16:00-ին. Պեսկով
Փաշինյանը գաղտնի հրամանով բարձրաձրել է նախարարների աշխատավարձերը - լրագրողական հետաքննություն