Բավ է պառակտվել
18-02-2021 12:41

Կառավարությունը Շուռնուխում 13 տուն և անասնագոմեր կկառուցի

Կառավարությունը փետրվարի 18-ին հաստատեց Շուռնուխում 13 նոր տուն կառուցելու ծրագիրը։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանն ասաց՝ ծրագրի համար անհրաժեշտ է լինելու 700 միլիոն դրամ։
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը նկատեց, որ առաջիկայում պետք է սկսվեն 13 բնակելի տների տեղակապման և շինարարական աշխատանքները:

«Յուրաքանչյուր բնակելի տան հետ միասին զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքները: Աշխատանքները հաշվարկված են այնպես, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տնեկրի կառուցման և բնակեցման աշխատանքները», - ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ողջ ծրագիրը նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում:

Առաջին փուլում, այս տարվա ընթացքում, նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհը՝ առանց ասֆալտապատման: Երկրորդ փուլում կառուցվելու են բոլոր ենթակառուցվածքները՝ 2022 թ-ին: «Երրորդ փուլով կարող է նաև անհրաժեշտություն լինի կառուցել հասարակական և գյուղարտադրական նշանակության որոշ կառուցներ:

Դրանք կլինեն 2022 և 2023 թթ.: Առաջին երկու փուլերի աշխատանքների գնահատական նախնական հաշվարկներով կկազմի մոտ 700 միլիոն դրամ», - հայտնեց Ղուլարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջում հարցրեց՝ այս նախագծով արդյո՞ք լուծվում է Շուռնուխի բնակարանային հարցը և ստացավ դրական պատասխան: