Բավ է պառակտվել
03-07-2020 14:26

Որևէ գործողություն, որը կզսպեր, կկանխեր, Հայաստան վիրուսի ներթափանցումը ՀՀ կառավարությունը չի ձեռնակրել։ Ղազինյան


«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ հայտարարեց, որ այդ պայքարը տապալված է։ Դրա հետ կապված՝ Արթուր Ղազինյանն արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
«Այդ պայքարը տապալված է, հանցագործության մասին հաղորդումը ներկայացված է առավելագույնը հիմնավոր։ Ներկայացված են կոնկրետ փաստական տվյալներ առ այն, որ հասարակությունից թաքցվել և աղավաղվել է մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը՝ նման տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեցող սուբյեկտների կողմից։ Այս ամենը կատարվել է ոլորտի համար պատասխանատու սուբյեկտի կողմից, ինչը հանգեցրել է մահվան կամ ծանր հետևանքների»,- ասաց Արթուր Ղազինյանը։ Ըստ Ղազինյանի որևէ գործողություն, որը կզսպեր, կկանխեր, կարգելափակեր Հայաստան վիրուսի ներթափանցումը, տարածումը , ՀՀ կառավարությունը չի ձեռնակրել։
Ղազինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության անունից ներկայացված քննիչի եզրակացության մեջ ասված է, որ պաշտոնատար անձանց գործողությունների բնույթը կապված է եղել համավարակի տարածման տեմպերից և կոնկրետ միջոցառումներ են իրականացվել ըստ իրավիճակի:
Վերջինիս խոսքով, քննիչը չի վերցրել և չի համադրել ԱՀԿ-ի փետրվարի 6-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսի մասին ներկայացրած տվյալները վարչապետի և առողջապահության նախարարի տրամադրած տեղեկատվության հետ, որպեսզի բացահայտի այն խեղաթյուրումները, որոնք առկա էին եղել այս ընթացքում:

«Դրա համար պետք է քննիչը վերցներ Արսեն Թորոսյանի «սա սովորական գրիպ է», «սա վտանգավոր չէ», «վիրուսի մահաբերությունը հավասար է սովորական գրիպի մահաբերությանը» հայտարարությունները և համադրեր ԱՀԿ-ի խորհրդատվական հայտարարությունների հետ»,- հայտարարեց Արթուր Ղազինյանը և շեշտեց, որ նման արտահայտություններ են արվել այն դեպքում, երբ կորոնավիրուսի դեպքում 3.5-4 տոկոս է մահվան ելքերը, իսկ սովորական գրիպի դեպքումէ 0.5-1 տոկոս:

Ըստ նրա, իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը հիմնված է եղել Քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի վրա, և այդ հաղորդումը որևէ առնչություն չունի արձանագրված 600 մահերի, հանցավոր անփութության և անգործության, ինչպես նաև համավարակի շուրջ պտտվող հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։
«Ուզում եմ տեղեկացրել, որ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է հանցագործության մասին հաղորդումը՝ հրաժարվելով հարուցել քրեական գործ։
Նա նաև տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորման մեջ չեն անդրադարձել հանցագործության սուբյեկտներին՝ թողել են այդ ամենը նախաքննական մարմնին, որպեսզի նա բացահայտի, թե ովքեր են մեղավոր փաստացի տեղի ունեցած հանցագործության համար։

 

 

Արմինե Գևորգյան